Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/16. Մարկես, Կաֆկա, Օսկար Ուայլդ. հայ ընթերցողների նախասիրությունները գրեթե անփոփոխ են

8 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/16. Մարկես, Կաֆկա, Օսկար Ուայլդ. հայ ընթերցողների նախասիրությունները գրեթե անփոփոխ են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության. Տաղեր»գիրքը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Երկար հիվանդությունից հետո ապրիլի 17-ին կյանքի 88-րդ տարում վախճանված կոլումբիացի գրողԳաբրիելԳարսիաՄարկեսի «Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»վիպակնայս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Երրորդ հորիզոնականում էԱնտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշված օրինակներ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» այս շաբաթ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Գրիգոր Նարեկացու մեկ այլ գիրք` «Նաիրի» հրատարակչության «Մատյանողբերգության»ժողովածուն այս անգամ հինգերորդ հորիզոնականում է:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրողՖրենսիսՍքոթ Ֆիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

ՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն1891-ին:

Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաևՌեյԲրեդբերիի«451°ըստ Ֆարենհայթի»վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

ՀակոբՍողոմոնյանի«Թլփատվածները»եռագրության երկրորդ գիրքը` «Թլփատվածներ. Դատավճիռը», որը հանրությանն է ներկայացվել մի քանի օր առաջ, այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: «Ես «Թլփատվածները» ստեղծեցի, որպեսզի կարողանամ լիարժեք մտածել զղջման և ներման մասին: Եվ քանի որ գիտեմ, թուրքերը, իհարկե, որոշ բացառություններով, ընդունակ չեն զղջման, որովհետև տեսակը երբեք չի փոխվում, գնացի վրեժխնդրության ճանապարհով:Բայց այնքան էլ ճիշտ չէ, որ «թլփատվածներին» ես եմ ստեղծել: Չեմ ուզում ասել, թե նրանց ստեղծել է անցյալը, աշխարհն իր սառցե սրտով կամ թուրքերն իրենց ժխտողականությամբ և կամ հայերն իրենց հատուցման պահանջով: «Թլփատվածներին» ստեղծել է ապագան: Նրանք գալիս են ապագայից, որպեսզի կարգավորեն ներկան ու ստեղծեն արդար ապագա: Ոչ միայն հայի ու թուրքի համար, այլև ողջ մարդկության համար: Բայց այդ ճանապարհով ստեղծված ապագան և արդարությունը զարհուրելի են:«Թլփատվածները» գալիս են, իսկ նրանք գալու են անպայման, վրեժխնդիր են լինելու, որպեսզի մենք կարողանանք ներել: Բայց, կրկնում եմ, կկարողանա՞նք ներել: Եվ հարցը, որ տրված է գրքի անոտացիայում՝ Կասանդրան գուժում, թե՞ ավետում է «Թլփատվածների» գալուստը, ինձ համար դեռ չունի պատասխան»,-իր գրքի մասին գրել է հեղինակը:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է գերմանացիգրողԲերնհարդՇլինկի«Ընթերցողը»վեպը:Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 12
2 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 10
3 0

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
4 *

Ֆրանց Կաֆկա

«Դղյակը»

Ապոլոն 8
5 -4

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի

8
6 -2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 8
7 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 8
8 -5

Ռեյ Բրեդբերի

«451° ըստ Ֆարենհայթի»

Ապոլոն 6
9 -2

Հակոբ Սողոմոնյանի

«Թլփատվածները. Դատավճիռ»

Էդիթ Պրինտ 6
10 *

Բերնհարդ Շլինկի

«Ընթերցողը»

Զանգակ

6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում