Մշակույթ

Շառլ Ազնավուրի հոբելյանին նվիրված միջոցառում կկազմակերպվի Տորոնտոյում

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի հոբելյանին նվիրված միջոցառում կկազմակերպվի Տորոնտոյում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհը պատրաստվում է նշել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանը: Կանադան ևս հարգանքի տուրք կմատուցի լեգենդին և նրա գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` canada21tv-ն իր Youtube-ի պաշտոնական էջում տարածել է տեսահոլովակ, որում նշվում է, որ Ազնավուրի 90-ամյակը կնշվի նաև Տորոնտոյում:««Necessary Angel Theatre» ընկերությունը հոկտեմբերին Տորոնտոյում հարգանքի տուրք կմատուցի այս մեծագույն ֆրանսիացի արվեստագետին: Միջոցառման աջակիցն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը»,-նշված է տեսահոլովակում: Այնուհետև մի քանի նախադասությամբ ներկայացվում է Ազնավուրի կենսագրությունը: Հաղորդավարն ընդգծում է, որ Ազնավուրը 1988 թվականին աջակցել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում