Մշակույթ

ԱՄՆ-ի Հայկական թանգարանը ցուցադրում է լիբանանահայ երիտասարդ նկարչի գործերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Հայկական թանգարանը ցուցադրում է լիբանանահայ երիտասարդ նկարչի գործերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ուաթերթաուն քաղաքում հուվարի 12-ից մեկնարկել է լիբանանահայ երիտասարդ նկարիչ Հարութ Ջորեքջյանի աշխատանքների ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղական` Wicked Լocal կայքը, ցուցադրությունը մեկնարկել է ԱՄՆ-ի Հայկական թանգարանում և շարունակվելու է մինչև փետրվարի 23-ը: Ցուցադրությանը ներկայացված է 41 աշխատանք:

Տասնիննամյա Հարութ Ջորքջյանը նկարել սկսել է վաղ մանկուց, երբ մայրը թուղթ ու մաստիտ էր տալիս նրան մեքենայի մեջ զբաղվելու համար: Ջորեքջյանների ընտանիքը Բեյրութից ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին, իսկ Ուաթերթաունում է հատատվել 2011թ.-ին: Նա ուսանում է Մասաչուսեթսի համալսարանի քոլեջում` դեղագործություն և առողջապահություն մասնագիտությամբ:

Թանգարանի 27 տարվա կուրատոր Գարի Լինդ-Սինանյանը նշել է, որ թանգարանը ուրախ է ցուցադրելու Ջորեքջյանի աշխատանքները:«Մենք գտանք, որ գեղեցիկ կլինի խրախուսել երիտասարդ արվեստագետներին: Նրա աշխատանքները` անգամ սև ու սպիտակ գործերը, իրականում, շատ գրավիչ են»,- ասել է Լինդ-Սինանյանը:

Ջորեքջյանն ինքը հակասական զգացմունքներ ունի ցուցադրության հետ կապված. նրան դուր է գալիս փաստը, որ մարդիկ կարող են տեսնել և գնել իր աշխատանքները, բայց և տխուր է, որ ստիպված է հրաժարվել իր մի մասնիկը հանդիսացող գործերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում