Խճանկար

Փենսիլվանիայի բնակիչը վիճակախաղով շահել Է Պիկասոյի՝ մեկ միլիոն եվրո արժողությամբ նկարը

1 րոպեի ընթերցում

Փենսիլվանիայի բնակիչը վիճակախաղով շահել Է Պիկասոյի՝ մեկ միլիոն եվրո արժողությամբ նկարը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչներից մեկը դարձել Է միջազգային բարեգործական վիճակախաղի հաղթող, որտեղ խաղարկվել Է Պաբլո Պիկասոյի՝ առնվազն մեկ միլիոն եվրո արժողությամբ գործը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Վիճակախաղն անցկացրել Է Sotheby's աճուրդային տունը: Պիկասոյի «Ցիլինդրով մարդը» (L'Homme au Gibus, 1914) գործի խաղարկության մասնակից կարող Էր դառնալ ցանկացած ոք, ով կգներ 50 հազար տոմսերից մեկը՝ յուրաքանչյուրը 100 եվրո արժողությամբ:

Երջանիկ տոմսի տերը, ինչպես դեկտեմբերի 18-ին հայտարարել են վիճակախաղի կազմակերպիչները, դարձել Է Փենսիլվանիայի նահանգի 25-ամյա բնակիչ Ջեֆրի Գոնանոն, որն աշխատում Է հակահրդեհային սարքավորումների տեղակայման ընկերությունում:

Վիճակախաղից ստացված միջոցները կուղղորդվեն Տյուրոսի՝ Լիբանանի այն քաղաքի պահպանության ասոցիացիային, որն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում