Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Մենապարուհի Վիկտորյա Անանյանը Հաագայում բալետի դասընթաց կանցկացնի

Մենապարուհի Վիկտորյա Անանյանը Հաագայում բալետի դասընթաց 
կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի հոլանդական «Ազգային բալետ»-ի երկրորդ հայ մենապարուհի Վիկտորյա Անանյանը կանցկացնի բալետի բացառիկ պարապմունք հայ մանուկների եւ պատանիների համար: Դասընթացը կանցկացվի մայիսի 25-ին Հաագայում` 4-20 տարեկան երեխաների և պատանիների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դասընթացի կազմակերպիչ «Աբովյան» մշակութային միությունից, պարապմունքը բաց կլինի բոլորի համար: Արժեքը` 20 եվրո մեկ մասնակցի համար, 30 եվրո` նույն ընտանիքի երկու մասնակցի համար

Վիկտորյա Անանյանն Ամստերդամի հոլանդական «Ազգային բալետ»-ի երկրորդ մենապարուհին է: Նա ծնվել է Երևանում: 2003-ին Վիկտորյան ավարտել է Պերմի պարարվեստի պետական ուսումնարանը: Ուսումն ավարտելուց հետո չորս տարի եղել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենապարուհի, իսկ 2007 թվականից նա պարում է Ամստերդամի «Ազգային բալետի» կազմում, որտեղ 2010 թվականին նրան շնորհվեց երկրորդ մենապարուհի կոչումը: 2011-2012 համերգային սեզոնում Վիկտորյան եղել է Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբի մենապարուհի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am