Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 22-ը Մայր Երկրի միջազգային օրն Է (International Mother Earth Day): Այն Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել Է 2009 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Որպես բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել ՄԱԿ-ի ավելի քան 50 անդամ պետություններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ'Էսկոտոն հայտարարել Է, որ բանաձեւում այս Միջազգային օրվա հռչակումն այն բանի ճանաչումն Է, որ Երկիրը եւ իր Էկոհամակարգերը մարդկության համար ապահովում են կյանք, ինչպես նաեւ այն պարտավորությունների հավաստումն Է, որոնք ընդունվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի եւ զարգացման խորհրդաժողովում:
Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ Է առել ԱՄՆ-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-ին Երկիր մոլորակի օրը նշվել Է առաջին անգամ: Ավելի քան 20 միլիոն ամերիկացիներ են մասնակցել տարբեր միջոցառումների: 1990 թվականին այս օրը դարձել Է միջազգային ակցիա, որին 200 միլիոն մարդ Է մասնակցել աշխարհի 141 երկրներում:
Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ եւ ակցիաներ, ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթեւեկության փակում, տարածքի մաքրում եւ ծառատունկ: