Տիգրան Պետրոսյանը մտադիր է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ամեն ինչ անելու է` նվաճած տիտղոսը պահպանելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում իր մտադրությունը հաստատեց կրկնակի օլիմպիական չեմպիոնը: Շախմատիստի կարծիքով` Հայաստանի շախմատի առաջնությունը դժվարագույններից է աշխարհում: «Իհարկե, հեշտ չի լինելու, Հայաստանի առաջնությունում միշտ էլ լինում են 5-6 շախմատիստներ, ովքեր հաղթանակին արժանի խաղ են ցուցադրում: Բայց ես ամեն ինչ անելու եմ` տիտղոսը պահպանելու համար»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին եւ կավարտի հունվարի 21-ին:
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» շքանշանակիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում