Ռուսաստանցի մասնագետները դեկտեմբերի վերջին «Բուշեր» ատոմակայանը կփոխանցեն Իրանին
12:31, 5 Սեպտեմբեր 2012
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի մասնագետները ծրագրում են ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին «Բուշեր» ատոմակայանը փոխանցել իրանցի գործընկերներին երաշխավորված շահագործման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «ԱտոմշինԷքսպորտ» ՓԲԸ-ի՝ Իրանում ատոմակայանի շինարարության գծով վարչության պետ Իգոր Մեզենինը:
«Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում բլոկը երաշխավորված շահագործման կհանձնվի պատվիրատուին»,-ասել Է նա եւ հավելել, որ առաջին բլոկի ռեակտորային կայանքը լիակատար հզորության հասցնելուց հետո կիրականացվեն մի շարք փորձարկումներ, որոնք պլանավորվում Է ավարտել հոկտեմբերի երրորդ տասնօրյակում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում