Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու աղբահանության եւ մաքրման աշխատանքները կավարտվեն հունվարի 24-ին

Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու աղբահանության եւ մաքրման աշխատանքները 
կավարտվեն հունվարի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Սուրբ  Նշան եկեղեցու աղբահանության եւ մաքրման աշխատանքները կավարտվեն հունվարի 24-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքով` այդ աշխատանքներն իրականացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, իսկ ահա որոշ ժամանակ անց  Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության վարչությունը կսկսի ծրագրված աշխատանքներ տանել` ամրակայելու եւ վերականգնելու եկեղեցու փլված սյունը:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր բռնկվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am