Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան կաջակցի Հայաստանի իր գործընկերներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան վերջին տարիներին առաջընթաց Է ապրել եւ ինձ համար շատ հաճելի Էր 2011 թվականին այցելել Հայաստան ՀՀ վարչապետի գավաթի միջազգային ավանդական մրցաշարին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի հանդոբլի ֆեդերացիայի նախագահ Թոռ Լիանը:
Նա նշեց, որ նման մրցումներ անցկացնելով Հայաստանն ավելի ու ավելի Է ինտեգրվում հանդբոլի միջազգային ընտանիքին:
Լիանը կարեւոր համարեց հովանավորների հարցը` նշելով, որ եթե ՀՀ հանդբոլի ֆեդերացիան կարողանա հուսալի հովանավորներ գտնել, ակտիվորեն կմասնակցի միջազգային մցումների, կընդլայնի ազգային մրցումների ցանկը:
Ունենալով լավ ակումբներ եւ հավաքական թիմեր` Հայաստանի հանդբոլիստները կկարողանան պատվով մասնակցել ցանկացած միջազգային մրցաշարի, իսկ նման մրցամարտերի փորձ հայերն արդեն ունեն:
Լիանը նշեց, որ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան պատրաստ Է աջակցել Հայաստանի իր գործընկերներին, համագործակցել ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի հետ, քանի որ իրենք խրախուսում են հանդբոլի կազմակերպման ցանկացած ֆեդերացիայի փորձը: