Մշակույթ

Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդես»-ը 40 տարեկան է

1 րոպեի ընթերցում

Բեյրութի «Հայկազյան հայագիտական հանդես»-ը 40 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշվեց Բեյրութում լույս տեսնող «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 40-ամյակը: Գիտահանրամատչելի հանդեսում տեղ են գտում հնագիտությունից մինչեւ համացանցային մշակույթին անդրադարձող նյութեր: Դրանք թարգմանվում են նաեւ օտար լեզուներով` անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն:

Ինչպես նշեց «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասախանատու քարտուղար Անդրանիկ Տագէսեանը, Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտության ամբիոնի կողմից լույս ընծայվող «Հայկազյան հայագիտական հանդես»-ը գոյության 40 տարիների ընթացքում լույս է տեսել 30 անգամ: Նրա համարներում տպագրվում են բացառիկ գիտական հոդվածներ` հայոց պատմության, Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների ու գաղթօջախների գործունեության մասին, հեղինակային աշխատություններ` հայագիտական տարբեր թեմաներով, որոնք հետագայում դառնում են լուրջ գիտական մենագրությունների հիմք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում