Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պլաստիկ թափոնների լայն շերտ` Ատլանտյան օվկիանոսում

Պլաստիկ թափոնների լայն շերտ` Ատլանտյան օվկիանոսում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օվկիանոսագետները հայտնաբերել են պլաստիկ թափոնների լայն շերտեր, որոնք ծածկում են Ատլանտյան օվկիանոսի բավական լայն շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Le Figaro»-ն`այս խնդրի հետ կապված առաջին հետազոտությունները 1997թ-ին կատարել է Չարլզ Մորը, ով արձանագրել էր նմանատիպ «պլաստիկի պատառների» գոյությունը Խաղաղ օվկիանոսում:

 

Ամերիկացի գիտնականների կազմած քարտեզը ցույց է տալիս, որ Ատլանտյան օվկիանոսում պլաստիկ աղբի «կղզին» զբաղեցնում է մոտ 10 հազ. քառ. կմ: Ըստ գիտնականների` պլաստիկ աղբը, տեղափոխվելով օվկիանոսի կենտրոնական հատվածները, որտեղ քամին եւ ծովային հոսանքները բավականին թույլ են, կարող է մնալ նույն տեղում մոտ 100 տարի: Սակայն վերջին շրջանի տվյալները հուսադրող են, քանի որ աղբի քանակը Ատլանտյան օվկիանոսում առանձնակի չի ավելանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am