Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ազգային գրադարանում մեծարեցին Նազարեթ Կիրակոսյանին


ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային գրադարանում այսօր մեծարեցին բանաստեղծ, առակագիր, ՀՀ գրողների միության անդամ Նազարեթ Կիրակոսյանին (Ջավախք): Բացելով արարողությունը, գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ գրադարանի մշտական ուշադրության կենտրոնում են Ջավախքն ու նրա գրականության ներկայացուցիչները: Նա Նազարեթ Կիրակոսյանին պարգեւատրեց հաստատության Հակոբ Մեղապարտի անվան մեդալով: Այնուհետեւ 70-ամյա գրողին «Գրական վաստական համարե մեդալ հանձնեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, նրան անվանելով մտավորական պարկեշտության խորհրդանիշ: «Եթե ես եղած չլինեի Տուրցխում, հավանաբար լավ չէի ճանաչի Նազարեթինե, -ասաց նա, անդրադառնալով հյուրի բազմաժանր գրականությանը, հատկապես դրվատելով նրա առակագրությունը, որը, ըստ նրա, նոր էջ է բացում մեր երգիծական գրականության մեջ: Շուրջ քսան գրքերի, այդ թվում երկերի ժողովածուի հինգհատորյակի, հեղինակին Լ. Անանյանն անվանեց վիրահայոց հզոր գրականության երամի վառ անհատականություններից: ՀՀ վաստակավոր արտիստ, պրոýեսոր Թովմաս Պողոսյանը Նազարեթ Կիրակոսյանին բնութագրելիս հատկապես կանգ առավ նրա այն աշխատանքի վրա, որ կատարել է Ղունկիանոս երգիչ Կարնեցու (1781-86-1841թթ.) երգերի հրապարակման ասպարեզում, ապա կատարեց Ղունկիանոսի երգերից մեկը, որը սովորել է իր տատից: Ի լուր ներկաների, Հայկական հանրագիտարանի խմբագրության գլխավոր խմբագիր- տնօրեն Հովհաննես Այվազյանը հայտարարեց, որ ինտերնետ են մտել Կիրակոսյանի ստեղծագործությունները, որոնց հեղինակը «Ջավախքի ստեղծագործողների շարքում երեւելի անձ էե: Նույնն ասաց նաեւ բանասիրության դոկտոր Սամվել Մուրադյանը, նրան դասելով Ջավախքի մեծ զավակների (Տերյան, Դեմիրճյան, Ջիվանի եւ ուրիշներ) շարքը եւ նրան անվանելով «սահմանապահ մտավորականե: Նա հավաքվածներին հիշեցրեց, որ գրողը մեծ բարեկամություն է արել եւ նամակագրական կապ ունեցել Հովհաննես Շիրազի հետ, որն էլ նրան կոչել է Ջավախք Սեւանի գրական անունով: Նազարեթ Կիրակոսյանին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, բանաստեղծներ Թաթուլ Բոլորչյանը, Լիպարիտ Սարգսյանը եւ ուրիշներ:Շնորհակալության խոսք ասաց հյուրը: Ն. Կիրակոսյանը ծնվել է Ջավախքի Տուրցխ գյուղում: 1966-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ýակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը: 1960-ից աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 1980-ից նույն դպրոցի դիրեկտորն է եղել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am