Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Հայաստանի պատմության թանգարանին հանձնվեցին զորավար Անդրանիկի մարտական սուրը եւ շքանշանները


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Զորավար Անդրանիկի մարտական սուրը եւ շքանշաններն այսօր հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարանին: Դրանք գնվել են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ պետական միջոցներով՝ նախարարության արտաբյուջետային գումարներով: «Ինձ էր դիմել üրանսիայի` ազգությամբ հայ քաղաքացի, ասելով, որ մի բրիտանացի ցանկանում է վաճառել Անդրանիկի թուրը եւ մարտական պարգեւները: Բնականաբար, ես անտարբեր չէի կարող լինել: ՀՀ նախագահի հավանությունը ստանալուց հետո, ինչպես տեսնում եք, այդ մասունքները Հայաստանում ենե,- պարգեւները հանձնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարը, ավելացնելով, որ Անդրանիկն արժանի է, որ նրա մասունքները պետության կողմից Հայաստան բերվեն: «Ես կարծում եմ, որ մեր մեծերի մասունքները պիտի հանգրվանեն Հայաստանում: Ի վերջո, մենք պետք է մի տեղ հավաքենք մեր սրբագույն իրերըե,-ասաց նախարարը, նշելով, որ դրանց տեղը հենց պատմության թագարանն է: Անդրանիկ Օզանյանի այս իրերը, ամենայն հավանականությամբ, պահվել են üրանսիայում: Ձեռք բերվելուց անմիջապես հետո դրանք գտնվել են üրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանի հովանավորության տակ, ապա դիվանագիտական ճանապարհով բերվել են հանրապետություն: Նախարարը նշեց, որ մտավախություն չունի, որ այս քայլը կորակվի որպես նախընտրական քայլ: «Կարծում եմ, որ կարող են այդպես մտածել: Բայց մենք մեր գործը պետք է անենք: Եթե որեւէ մեկին թվում է, թե ես հատուկ աշխարհով մեկ փնտրել եմ Անդրանիկի մարտական պարգեւներն այդ նպատակով, դա թողնում եմ իրենց խղճինե,-ասաց Ս. Սարգսյանը: Ըստ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի` թանգարանը կվերծանի թրի վրայի արձանագրությունը, կպարզի դրա ձեռք բերման պատմությունը: Նշենք, որ ձեռք են բերվել զորավար Անդրանիկի բոլոր վեց մարտական պարգեւները` Պատերազմական խաչի 2-րդ աստիճանի շքանշանը, (պարգեւատրվել է հունական բանակի հրամանատարության կողմից 1920 թվականին), Սբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանը (1915 թվականին Վանա լճի հարավային ափին տեղի ունեցած մարտում աչքի ընկնելու համար), Սբ Գրիգոր Լուսավորչի 1-ին աստիճանի շքանշանը (պարգեւատրվել է կաթողիկոս Գեւորգ Ե-ի կոնդակով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների, նաեւ Մանչեստրում եւ այլուր հայ գաղթականների համար հանգանականություն կազմակերպելու համար), Սբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանը (Բիթլիս քաղաքի համար հակառակորդի դեմ մղած պայքարում ցուցաբերած քաջության համար), Գեորգիեւյան 2-րդ աստիճանի խաչը (1915 թվականին Վանի եւ շրջակա գյուղերի պաշտպանության համար), Պատվո լեգեոնի ասպետի շքանշանը (պարգեւատրվել է 1919 թվականին üրանսիայի կողմից` ազատության գործին մատուցած ծառայությունների եւ քաջության համար): Թանգարանում ցուցադրվում են նաեւ Անդրանիկի այլ անձնական իրեր, նամակներ, լուսանկարների հավաքածուն: -0-/20/ 15.00







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]