Քաղաքականություն

Թող իրենք իրենց պարտավորությունները կատարեն․ԱԺ նախագահը արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ին

1 րոպեի ընթերցում

Թող իրենք իրենց պարտավորությունները կատարեն․ԱԺ նախագահը արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, որ Հայաստանը պարտավոր է կատարել ՀԱՊԿ ֆինանսական պարտավորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ թող առաջին հերթին իրենք իրենց պարտավորությունները կատարեն վերջին 2-3 տարվա ընթացքում։

«Ռուսերեն ասեմ, որ հասկանան՝ «чья бы корова мычала, их корова бы молчала»: Ով-ով խոսի, իրենք թող սուս մնան: ՀԱՊԿ պարտավորություն, լո՞ւրջ: Իրենք մեզնից դեռ պարտավորությո՞ւն են ուզում: Ընդդիմությանը հարցրեք, թե քանի տեղում են ադրբեջանցիները ներխուժել Հայաստանի տարածք, որընաև ՀԱՊԿ-ի տարածք է: Իրենք իրենց պարտավորությունները «դորդուբեշ» արեցին, մնացել է մեր պարտավորությունը, որ փողը չենք տվե՞լ: Ինչի՞ համար, որ երբ սեպտեմբերին Ադրբեջանը 15 տեղից հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանի ԱԳՆ կոչ էր անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել խաղաղությունը այն դեպքում, որ Հայաստանը ոչինչ չէր անում, և ընդդիմությունն էլ մեզ դրա համար մեղադրում էր»,-ասաց ԱԺ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում