Միջազգային

Չինաստանում բնակելի շենք է փլուզվել․ կան անհետ կորածներ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում բնակելի շենք է փլուզվել․ կան անհետ կորածներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ անհետ կորել է բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով, որը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Անհոյ նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է China Daily պարբերականը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին՝ ժամը 13։40-ին, Անհոյ նահանգի Տունլին քաղաքում․ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենքի հատվածներից մեկը։

«Ըստ նախնական քննության արդյունքների՝ հինգ հոգու հետ կապը կորել է», - ասվում է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։

Նշվում է, որ շենքի մնացած բնակիչները հաջողությամբ տարհանվել են վտանգավոր գոտուց։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

665478bba31082fc2b6ec5af.jpeg (401 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում