Միջազգային

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինային թույլ է տվել դաշինքի զենքով հարվածել Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինային թույլ է տվել դաշինքի զենքով հարվածել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը տեղի է ունենում Սոֆիայում, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել եզրափակիչ հռչակագրի փոփոխությանը, որն Ուկրաինային թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի օբյեկտների վրա՝ ՆԱՏՕ-ի զենքի օգտագործմամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Հռչակագրում նշվում է, որ Ուկրաինային թույլատրվում է հարձակվել Ռուսաստանի տարածքի «օրինական թիրախների» վրա (խմբ․՝ ռազմական օբյեկտներ)։ Ինը երկրների ներկայացուցիչներ հավանություն չեն տվել այդ նախաձեռնությանը։ Նաև ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել Ուկրաինային աջակցության մասին հայտարարությանն՝ ընդհուպ մինչև «նրա հաղթանակը»։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների և կազմակերպության 25 գործընկեր երկրների շուրջ 400 խորհրդարանականներ։ Համաժողովի ծրագիրը ներառում է պաշտպանության և անվտանգության հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինային աջակցության և հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթությունների վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արևմտյան երկրներինկոչ է արել վերանայել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին իրենց մատակարարած զենքերով հարվածելու սահմանափակումները։ Նա նշել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն, իսկ ինքնապաշտպանությունը նաև «ներառում է Ռուսաստանի ներսում օրինական ռազմական թիրախներին հարվածելու իրավունքը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում