Միջազգային

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մոլեգնած փոթորիկներն առնվազն 18 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում մոլեգնած փոթորիկներն առնվազն 18 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Տեխասի, Օկլահոմայի և Արկանզասի նահանգներում ուժգին փոթորիկների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ Տեխասի նահանգապետի՝ բացի 7 զոհի պատճառ դառնալուց, փոթորկի հետևանքով նաև շուրջ 100 մարդ է վիրավորվել, ավերվել է ավելի քան 200 տուն և կառույց։

8 մարդ զոհվել է Արկանզասում, 2-ը՝ Օկլահոմայում, 1-ը՝ Կենտուկիում։

Փոթորիկները շրջել են մեքենաներ, պոկել շենքերի տանիքներ, կոտրել ապակիներ։

Տասնյակ հազարավոր մարդիկ և բիզնեսներ մնացել են առանց էլեկտրականության։

Ըստ մասնագետների՝ ամբողջ աշխարհում փոթորիկների ուժգնության ավելացմանը նպաստում է կլիմայի փոփոխությունը։ Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ում բազմաթիվ պտտահողմեր են տեղի ունեցել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում