Հասարակական

ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար

2 րոպեի ընթերցում

ԻԻՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի նախագահի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ զորակցություն հայտնելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը՝ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ ԻԻՀ կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը հայտնելու համար։

«Մեր անկեղծ շնորհակալության ու երախտագիտության խոսքն ենք հայտնում հարևան և բարեկամ Հայաստանի ազնվաբարո ժողովրդին ու կառավարությանը ՝ ուղղաթիռի կործանման հետևանքով հանգուցյալ ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և ուղեկցող անձանց նահատակության կապակցությամբ Իրանի կառավարությանն ու ժողովրդին իրենց կարեկցանքը և զորակցությունը հայտնելու համար։

Բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական և ոչ պետական նշանավոր գործիչներ և ՀՀ սիրելի ժողովրդի տարբեր խմբեր բազմաթիվ ուղերձներ հղելով և այցելելով Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ գրառում կատարելով սգո հուշամատյանում և իրենց կարեկցանքը հայտնելով, ինչպես նաև դեսպանատան առջև ծաղիկներ խոնարհելով ու մոմեր վառելով՝ սիրո և ջերմության հիշարժան պահեր արձանագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ երկու ժողովուրդների բարեկամությունը պատմական ու հինավուրց խոր արմատներ ունի և երկու ժողովուրդները կիսում են միմյանց վիշտը։

Մենք բարձր ենք գնահատում ջերմության և ազնվության այս արտահայտումը և այն կպահպանենք՝ որպես սոցիալական կապիտալ երկու ժողովուրդների համար։

Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում