Միջազգային

Հյուսիսային Կորեան նախատեսում է առաջիկա օրերին իր երկրորդ հետախուզական արբանյակն արձակել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան նախատեսում է առաջիկա օրերին իր երկրորդ հետախուզական արբանյակն արձակել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է մայիսի 27-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակամիջոցում արբանյակի արձակում իրականացնելու պլանների մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության՝ «արբանյակով տանող հրթիռի արձակումը կիրականացվի Արևելաչինական ծովի և Ֆիլիպինների Լուսոն կղզու ուղղությամբ»։ Հրթիռի աստիճանների անկման հնարավոր վայրերը գտնվում են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:

Առափնյա պահպանության ծառայությունը նավերին հորդորել է այդ տարածքներով անցնելիս զգույշ լինել:

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Չինաստանի պետական ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հայտնել է, որ ԿԺԴՀ-ի երկրորդ հետախուզական արբանյակի արձակումը կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:

«Բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների կիրառմամբ ցանկացած արձակում ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, վնասում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և մոլորակում», - ասել է նախագահը:

2023 թվականի նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն արձակել է իր «Մալիգյոն-1» առաջին հետախուզական արբանյակը։ Այս արձակմանը նախորդել էին երկու անհաջող փորձեր: Փհենյանում խոստացել էին 2024 թվականին արձակել ևս երեք արբանյակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում