Միջազգային

Մայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի

1 րոպեի ընթերցում

Մայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը մայիսի 27-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ «Էպիցենտր» շինարարական հիպերմարկետին հասցված հարվածի զոհերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքում կխոնարհվեն պետական ​​դրոշները, խանութներում, սրճարաններում և ռեստորաններում ժամանցային երաժշտություն չի հնչի։

Խարկովի դատախազությունը հաղորդում է, որ շաբաթ օրը` մայիսի 25-ին, հիպերմարկետում տեղի ունեցած պայթյունների էպիկենտրոնում գտնվել է առնվազն 20 մարդ։ Զոհվածների ստույգ թիվը դեռ պարզված չէ, սակայն հայտնի է առնվազն 14 մարդու մահվան մասին, ևս 7 հոգի համարվում է անհետ կորած։ Վիրավորվել է 44 մարդ։

Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ Ռուսաստանի զինվորականները Խարկովի հիպերմարկետին հարվածել են կառավարվող ավիառումբերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում