Միջազգային

Ռուսաստանում հայտնել են տարբեր մարզերում ուկրաինական 12 ԱԹՍ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հայտնել են տարբեր մարզերում ուկրաինական 12 ԱԹՍ ոչնչացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի, Բելգորոդի և Օռլովի մարզերի, ինչպես նաև Կուբանի երկնքում խոցվել է ինքնաթիռային տիպի 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել մայիսի 27-ին։

«Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բրյանսկի մարզի տարածքում, ևս մեկ անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզի, չորս անօդաչու` Կրասնոդարի երկրամասի տարածքում, ինչպես նաև վեց անօդաչու թռչող սարք ոչնչացվել և կալանվել է Օռլովի մարզի տարածքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով Գրայվորոն քաղաքում 1 կին է վիրավորվել, վնասվել է 13 մեքենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում