Միջազգային

Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է գերազանցել 670-ը

1 րոպեի ընթերցում

Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է գերազանցել 670-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ը հայտնել է, որ Պապուա Նոր Գվինեայում անցյալ շաբաթ տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը կարող է գերազանցել 670-ը։ Որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտում են վնասված ճանապարհները և սողանքի ենթարկված հատվածների դժվարանցանելի տեղանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պապուա Նոր Գվինեայի պաշտպանական ուժերը և արտակարգ ծառայությունների աշխատողները դեպքի վայրում են, սակայն ծանր տեխնիկան, որը հարկավոր է փրկարարական աշխատանքների համար, դեռ դժվարանում է հասնել գյուղ՝ ճանապարհի անանցանելիության պատճառով։

ՄԱԿ-ը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է փոխվել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ մի քանի օր կշարունակվեն։

Սողանքի տակ է մնացել ավելի քան 150 տուն։ Մոտ 1250 մարդ տեղահանվել է։

Իր հերթին The Irish Times պարբերականը, վկայակոչելով Պապուա Նոր Գվինեայի աղետների կառավարման ազգային կենտրոնի պաշտոնյայի նամակը ՄԱԿ-ին, հաղորդում է, որ սողանքի տակ է մնացել ավելի քան 2000 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում