Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգային հարցերը հաստատելուց առաջ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է համայնքում իրականացվող ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև 2024 թվականի համար նախատեսված և արդեն մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է համայնքի կողմից 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերին:

Համայնքի ավագանու անդամները համաձայնություն են տվել Սևան համայնքի կողմից 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերին։

Օրակարգային հաջորդ հարցով համայնքի ավագանին հաստատել է Սևան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման 2024-2028 թվականների տեղական պլանը:

Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը ևս համապատասխան որոշումներով հաստատվել են, որին հետևել է  դիմումների քննարկումը:

Համապատասխան քննարկումների արդյունքում քաղաքացիների կողմից ներկայացված բազմաբնույթ դիմումներին տրվել է սպառիչ պատասխան:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն, ամփոփելով հերթական նիստը, պատասխանել է  համայնքի ավագանու անդամների կողմից բարձրացված հարցերին:

Համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստը տեղի կունենա հունիս ամսին:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am