Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում

Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը մայիսի 14-ին չհայտարարված այցով մեկնել էր Ուկրաինա, երեկոյան Կիևի բարերից մեկում բեմ է բարձրացել, կիթառ նվագել և երգել Նիլ Յանգի 1989 թվականի հիթերից մեկը՝ «Rockin' in the Free World»-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է FoxNews-ը։

Մինչ այդ Բլինքենը հանդիպել էր Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարների հետ, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել էր, որ առաջիկայում ավելի շատ ամերիկյան ռազմական օգնություն կհասնի Ուկրաինա, որը մեծ ազդեցություն կունենա մարտի դաշտում։ Իր հերթին Զելենսկին Վաշինգտոնից երկու Patriot համակարգ էր խնդրել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am