Հասարակական

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

1 րոպեի ընթերցում

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Ավելի վաղ ոստիկանությունից նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում