Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՆԳՆ հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մասին

ՆԳՆ հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված 
Ադրբեջանին հանձնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ապրիլի 23-ին Տավուշի հատվածում Հայաստան-Ադրբեջան շփման գծի փոփոխություն է իրականացվելու։ ՆԳՆ-ն հերքել է նաև լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am