Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլար աջակցության օրինագծին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլար աջակցության օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վստահ մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի չափով աջակցության, այդ թվում՝ ռազմական հատկացման օրինագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ ձայների 311 կողմ, 112 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացած նախագծին կողմ են քվեարկել ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ։

Ուկրաինային օգնության վերաբերյալ բյուջեի հայտը դեռևս պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը, որտեղ այն պետք է պաշտպանություն ստանա օրենսդիրների մեծամասնության կողմից։ Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

Ուկրաինայի աջակցության այս օրինագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 60,84 միլիարդ դոլարի ծախսեր, բայց դրանից 23,2 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել ԱՄՆ ռազմական պաշարները համալրելու վրա, որոնք կրճատվել են Կիևին ռազմական մատակարարումների հետևանքով: ԱՄՆ զինվորականների կողմից իրականացվող գործողությունների համար, ինչպիսիք են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը երկրի սահմաններից դուրս և նրանց ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում, կհատկացվի 11,3 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում