Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գավառ քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

Գավառ քաղաքում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական 3 խաղահրապարակ, ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառ,  ասֆալտապատմամբ հիմնանորոգվել Գրիգոր Նարեկացի և Կաբելագործների փողոցը, Դաշտոյան նրբանցքը։   

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գեղարքունիքի մարզպետարանից, իրականացված սուբվենցիոն 4 ծրագրի համար ներդրվել է 431 մլն 701 հազար 276 դրամ, որից 227 մլն 603 հազար 153 դրամը ՀՀ կառավարության, 204 մլն 98 հազար 123 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։

Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի, Կաբելագործների փողոցների և Դաշտոյան նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 239 մլն 671 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։  Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մարտ ամսից և ավարտվել դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցն ասֆալտապատվել է 480 գծամետր երկարությամբ և 3872 քմ մակերեսով։ 1700,6 քմ մակերեսով ասֆալտապատում է իրականացվել նաև մուտքերում և ուղիներում, բազալտե սալիկներով կառուցվում է 2528,2 քմ մակերեսով մայթեր, 1106 գծամետր երկարությամբ տեղադրվել են  բազալտե եզրաքարեր։ Կառուցվել է նաև 474 մ երկարության հեղեղատար-կոյուղի։

Դաշտոյան նրբանցքը ասֆալտապատվել է 421 մ երկարությամբ՝ 3444 քմ մակերեսով։

Կաբելագործների փողոցում ասֆալտապատվել է 388 գծամետր երկարության և 2461 քմ մակերեսով ճանապարհ, 330 քմ մակերեսով մայթ, ճանապարհի երկայնքով մեկ տեղադրվել են բազալտե եզրաքարեր և ջրահեռացման երկաթբետոնյա վաքեր։

Գավառ քաղաքի 11 փողոցի, Արծվաքար և Հացառատ թաղամասերի  արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 մլն 400 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիս ամսին և ավարտվել դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Միքայելյան, Ղամարյան, Սիրունյան, Սարինգուլյան, Չարենցի, Պետրոսյան, Դաշտոյան, Տոնոյան, Ազատության, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Նարեկացի փողոցներում կամ նրբանցքներում ու փակուղիներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել՝ շուրջ 17,5 կմ երկարությամբ՝ ԼԵԴ համակարգով աշխատող 486 լուսատուի տեղադրմամբ։ Նշյալ թաղամասերի և փողոցների բնակիչներն արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։    2024 թվականին նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գավառ քաղաքում ընդլայնել արտաքին լուսավորության ցանցը՝ ԼԵԴ համակարգով աշխատող 167 լուսատուի տեղադրմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 մլն դրամ։

Գավառ քաղաքի Ազատության փողոցի, Արծվաքար և Հացառատ թաղամասերի մանկական խաղահրապարակների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 մլն 749 հազար 687 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել դեկտեմբերին։

Ծրագրի իրականացման արդյունքում մանկական խաղահրապարակ է կառուցվել Ազատություն փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում, Արծվաքար և Հացառատ թաղամասերի մանկապարտեզների բակերում։ Տեղադրվել են մանկական խաղեր, մարզասարքեր, նստարաններ, անցկացվել է լուսավորություն, ցանկապատվել տարածքները։

Գավառի ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 մլն 880 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտվել 2023 թվականի հոկտեմբերին։ Կանգառի տարածքի սալիկապատման աշխատանքների համար միջոցներ են հատկացվել Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներից։

Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարային տաղավարով ավտոտրանսպորտային սպասարկման 2 կանգառ է կառուցվել է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի տարբեր հատվածներում։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am