Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ժամանակավորապես հետ է կանչում իր տեսուչներին Իրանից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպության ՌԴ-ի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտներից»,- գրել է դիվանագետը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում սրումը չի ազդել Իրանի միջուկային օբյեկտների տեսուչների աշխատանքի վրա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ ապրիլի 14-ին հանրապետության միջուկային օբյեկտները կփակվեն անվտանգության նկատառումներից ելնելով։ Գրոսսին նշել է, որ տեսուչների անվտանգության համար կազմակերպությունը որոշել է ստուգումներին վերադառնալ ապրիլի 16-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում