Իրանի արտգործնախարարը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր շենքի բացմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ, այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:
Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ավերվել էր ընթացիկ տարվա ապրիլի սկզբին՝ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։