Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT

Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր 
պատրաստվածության վիճակի․ NYT

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար:

Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։ 

Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում:

CNN-ի աղբյուրը ամերիկյան վարչակազմում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «անխուսափելի» են համարում Իրանի պատասխան հարվածը։ Ընդ որում սպասվում է, որ թիրախ կարող են դառնալ ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան օբյեկտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am