Միջազգային

Ուկրաինայի վարչապետն առաջարկել է փակել ԵՄ երկինքը Ռուսաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վարչապետն առաջարկել է փակել ԵՄ երկինքը Ռուսաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն առաջարկել է փակել Եվրամիության երկինքը Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի վարչապետն այս մասին հայտարարել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում։

Դենիս Շմիգալն առաջարկել է արգելք սահմանել դեպի Ռուսաստան և Բելառուս ավիացիոն տարանցման համար և այդպիսով զրկել ռուս գործարարներին և զբոսաշրջիկներին Եվրոպական միության երկինքը իրենց հարմարավետության համար օգտագործելու հնարավորությունից։

Նրա կարծիքով ՝ նման քայլը խնդիրներ կստեղծի Մոսկվայի համար լոգիստիկայում ՝ թանկացնելով այն, ինչպես նաև անհանգստություն կպատճառի ռուսներին։

«Մենք պնդելու ենք նման պատժամիջոցների սահմանելու համար։ Համոզված եմ, որ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի մեր գործընկերները կաջակցեն մեր առաջարկին։ Այդ առումով կաշխատենք Եվրահանձնաժողովի հետ», - հայտարարել է Շմիգալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում