Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ. ԱԳՆ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության 
վրա վերջին հարձակմամբ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանությանը, ինչի հետևանքով կան զոհեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am