Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ոչ ոքի մի հավատացեք, թե մենք ցանկանում ենք կռվել:  Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին ասում եմ բացահայտորեն: «Խաղաղություն ես ուզում`պատրաստվիր պատերազմի»: Դա ես չեմ հնարել: Դա շատ ճիշտ է ասված», - ասել է Լուկաշենկոն ապրիլի 2-ին Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Բելառուսի նախագահի խոսքով՝ հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։

«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, ապա իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», - ասել է նա։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը ոչ ոքի ոչնչով չի սպառնում։

«Մենք կարիք չունենք որևէ մեկին սպառնալու: Մենք ուրիշի հողը չենք ցանկանում, Աստված տա, որ սա մշակենք», - ասել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am