Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան 
կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։ 

 «Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։

Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։

Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am