Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայում 40 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Թուրքիայում 40 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 40 անձի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Hurriyet Daily News լրատվականը, այս մասին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան մանրամասներ է հայտնել X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում նշված կասկածյալները ձերբակալվել են երկրի 81 նահանգներից ութում։

Նա ընդգծել է, որ 2023 թվականի հունիսից ԻՊ-ի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 1316 գործողություն, որոնց արդյունքում ձերբակալվել է 2733 կասկածյալ։ Բերման ենթարկվածներից 692-ը ձերբակալվել է, իսկ 529-ը վերցվել է դատական ​​հսկողության։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ գործողությունները սկսվել են այն բանից հետո, երբ խմբավորումը ստանձնել է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am