Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ 
ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։

Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am