Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Պուտինն ընտրություններում հաղթում է ձայների 87,34 % -ով՝ քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով

Պուտինն ընտրություններում հաղթում է ձայների 87,34 % -ով՝ քվեաթերթիկների 98 
%-ի հաշվարկի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հաղթում է ձայների 87,34 %-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Երկրորդ տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր  Նիկոլայ Խարիտոնովն է՝ ձայների 4,3 %-ով։ Երրորդ տեղում Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովն է՝ ձայների 3,8 %-ով։ Իսկ չորրորդ տեղում, ըստ ԿԸՀ տվյալների, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին է՝ ձայների 3,17 %-ով։

Ինչպես նշում է ԿԸՀ-ն, քվեաթերթիկների ավելի քան 98 %-ի հաշվարկի արդյունքներով Պուտինն ունի 72 միլիոն 414 հազար 981 ձայն, Խարիտոնովը՝ 3 մլն 565 հազար 510 ձայն, Դավանկովը՝ 3 միլիոն 152 հազար 923 և Սլուցկին՝ 2 միլիոն 629 հազար 504 ձայն։

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունն առաջին անգամ տեղի է ունեցել երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-ից 17-ը։ Բացի այդ, առաջին անգամ քվեարկություն է անցկացվել էլեկտրոնային եղանակով, որը հասանելի է եղել ՌԴ մարզերի մեկ երրորդում։

Ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալների համաձայն, կազմել է 74,22 %, ինչը ռեկորդային է 1991 թ․ ընտրություններից հետո, երբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 74,66 %-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am