Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը նկարահանվում է «Shōgun» պատմական դրամայում

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը նկարահանվում է «Shōgun» պատմական 
դրամայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը  (Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս) նկարահանվում է «Shōgun» պատմական սերիալում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Armenian Film Society»-ն: 

«Shōgun»-ը պատմում է երկու ամբիցիոզ տղամարդկանց բախման մասին, որոնք տարբեր աշխարհներից են: Նրանցից մեկը Ջոն Բլեկտորն է, իսկ մյուսը՝ Լորդ Տորանագան: Կա նաև երրորդ կարևոր հերոսը: Խոսքը խորհրդավոր սամուրայ կնոջ մասին է: 

Սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 27-ին: Առաջիկա տասը դրվագները թողարկվում են յուրաքանչյուր շաբաթ։ 

Կոսմո Ջարվիսը երաժիշտ և դերասան է: Նա ծնվել է Նյու Ջերսիում: Մայրը հայուհի է, իսկ հայրը՝ անգլիացի: Նկարահանվել է «Peaky Blinders», «Raised By Wolves», «Lady Macbeth», «Calm with Horses», «Persuasion» և մի շարք այլ ֆիլմերում։  2017 և 2020 թվականներին առաջադրվել է «British Independent Film Awards»-ի «Ամենախոստումնալից նորեկ», «Լավագույն դերասան» անվանակարգերում: 

«CRUSHfanzine»-ին տված հարցազրույցում նրան հարցրել են հայկական մշակույթի մասին: Դերասանը նշել է. «Իմ տատն ու պապը հայ գաղթականներ են եղել: Ինձ իսկապես հետաքրքիր է, որ դեռ կան որոշ ժողովուրդներ, որոնք չեն ճանաչել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Հետաքրքիր են քաղաքակրթության իրական առաջնահերթությունները, որ որոշ ցեղասպանություններ և ողբերգություններ կարող են բացահայտ անտեսվել, իսկ որոշները դառնալ փոփ մշակույթի և հասարակության քննարկման առարկա»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am