Մշակույթ

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը նկարահանվում է «Shōgun» պատմական դրամայում

2 րոպեի ընթերցում

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը նկարահանվում է «Shōgun» պատմական դրամայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը (Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս) նկարահանվում է «Shōgun» պատմական սերիալում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Armenian Film Society»-ն:

«Shōgun»-ը պատմում է երկու ամբիցիոզ տղամարդկանց բախման մասին, որոնք տարբեր աշխարհներից են: Նրանցից մեկը Ջոն Բլեկտորն է, իսկ մյուսը՝ Լորդ Տորանագան: Կա նաև երրորդ կարևոր հերոսը: Խոսքը խորհրդավոր սամուրայ կնոջ մասին է:

Սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 27-ին: Առաջիկա տասը դրվագները թողարկվում են յուրաքանչյուր շաբաթ։

Կոսմո Ջարվիսը երաժիշտ և դերասան է: Նա ծնվել է Նյու Ջերսիում: Մայրը հայուհի է, իսկ հայրը՝ անգլիացի: Նկարահանվել է «Peaky Blinders», «Raised By Wolves», «Lady Macbeth», «Calm with Horses», «Persuasion» և մի շարք այլ ֆիլմերում։ 2017 և 2020 թվականներին առաջադրվել է «British Independent Film Awards»-ի «Ամենախոստումնալից նորեկ», «Լավագույն դերասան» անվանակարգերում:

«CRUSHfanzine»-ին տված հարցազրույցում նրան հարցրել են հայկական մշակույթի մասին: Դերասանը նշել է. «Իմ տատն ու պապը հայ գաղթականներ են եղել: Ինձ իսկապես հետաքրքիր է, որ դեռ կան որոշ ժողովուրդներ, որոնք չեն ճանաչել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Հետաքրքիր են քաղաքակրթության իրական առաջնահերթությունները, որ որոշ ցեղասպանություններ և ողբերգություններ կարող են բացահայտ անտեսվել, իսկ որոշները դառնալ փոփ մշակույթի և հասարակության քննարկման առարկա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում