Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանի և Եվրաջասթի միջև համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդի առկա համագործակցությանը

Հայաստանի և Եվրաջասթի միջև համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդի 
առկա համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական փոխգործակցության համատեքստում բարձր է գնահատել Եվրաջասթի հետ արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Ես վստահ եմ, որ այս հանդիպումն ու 2024 թվականին նախատեսվող՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը նոր որակ կհաղորդեն քրեական վարույթներով մեր համագործակցությանն ու կնպաստեն դրանց քննության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Լադիսլավ Համրանի հետ զրույցում Աննա Վարդապետյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով իրավական օգնության հարցման ընթացքին, կարևորել կոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների, ինչպես նաև փողերի լվացման 60-ից ավելի վարույթներով արդեն կատարված իրավական օգնության հարցումները և շնորհակալություն հայտնել Եվրաջասթի նախագահին՝ այս վարույթներով ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am