Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան

«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք»-ի խափանումը  կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը: 

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Րոպեներ առաջ խափանվեցին Meta ընկերությանը պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» հարթակները: Թե հարթակները երբ կվերականգնվեն, ընկերությունը հաղորդագրություն չի հրապարակել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am