Մշակույթ

Կանանց տոնի առթիվ Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն կկազմակերպի

1 րոպեի ընթերցում

Կանանց տոնի առթիվ Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անտոնիո Կառլոս Ջոբիմ. նվիրում»խորագրով համերգը տեղի կունենա մարտի7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Հանդիսատեսը կհայտնվի ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում և լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկություն կունենա:

Օկտետի կազմում ելույթ են ունենում Դավիթ Պետրոսյանը (սաքսոֆոն), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Հովհաննես Մեյթարջյանը (տրոմբոն), Արեգ Օրդյանը (կիթառ), Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս), Հարություն Հարությունյանը (հարվածային գործիքներ), Հերբերտ Առուստամյանը (հարվածային գործիքներ): Երեկոյի հատուկ հյուրերն են Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը և Հովսեփ Մորյանը (վոկալ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում