Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ

Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից 
հանելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի և ԱՄՆ-ի միջև միջազգային կոալիցիայի զորքերն արաբական երկրից դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, այս պահին հստակ որոշում կամ ժամանակացույց չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։

«Ամերիկյան կողմի հետ բանակցությունները Իրաքում ամերիկյան զորքերի կամ կոալիցիոն ուժերի առկայության կամ բացակայության վերաբերյալ շարունակվում են»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։

Հարցին, թե կա՞ արդյոք դուրսբերման ժամանակացույց, Հուսեյնը կրկնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։

Վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանին դեռ հունվարի 10-ին ասել էր, որ Իրաքը ձգտում է իր տարածքից դուրս բերել միջազգային ռազմական կոալիցիան, որը ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Վարչապետն ասել էր, որ Իրաքն արդեն կարող է իրեն պաշտպանել ահաբեկչությունից։ Այնուհետև՝ փետրվարի սկզբին, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ արեց արագորեն համաձայնագիր կնքել միջազգային կոալիցիայի երկրների զորքերը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am