Միջազգային

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների ​​գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- ասվում է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Լավրովի առաջիկա մասնակցության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում