Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա մայիսի 30-31-ը Պրահայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման մասնակիցները կզբաղվեն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով։
ԱԳՆ ղեկավարների նիստի ծրագիրը կհրապարակվի միջոցառման մեկնարկից մի քանի օր առաջ։
Կարդացեք հոդվածը` Русский