Միջազգային

Հունգարիան նոր նախագահ ունի

2 րոպեի ընթերցում

Հունգարիան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել Տամաշ Շյույոկին, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Հունգարիայի նոր նախագահի ընտրությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրը, որի բացումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում։

67-ամյա Սուջոկի թեկնածությունն առաջադրել է իշխող ուժի՝ «ՖԻԴԵՍ» (Հունգարական քաղաքացիական միություն) կոալիցիայի և նրանց կրտսեր գործընկեր Քրիստոնեադեմոկրատականների կողմից: Քվեարկության ընթացքում իշխանամետ բոլոր պատգամավորները հավանություն են տվել Շույոկի թեկնածությանը, ինչն ապահովել նրա հաղթանակն առաջին իսկ փուլում։

Հունգարիայի նախագահի պաշտոնում նա կփոխարինի Կատալին Նովակին, որն ավելի վաղ հրաժարական էր տվել:

Փետրվարի սկզբին Հունգարիայում սկանդալ ծագեց, երբ պարզվեց, որ երկրի նախագահ Կատալին Նովակը, Հռոմի պապի 2023 թվականի ապրիլին Բուդապեշտ այցից առաջ, բավարարել է մանկատան նախկին փոխտնօրենի ներման խնդրանքը, որը մասնակցել է մանկապիղծ տնօրենի հանցագործությունները կոծկելուն։

Ընդդիմադիր կուսակցությունները Նովակին կոչ արեցին հրաժարական տալ: Փետրվարի 10-ին նա հայտարարեց, որ լքում է պաշտոնը, իսկ փետրվարի 11-ին պաշտոնական հայտարարություն ներկայացրեց խորհրդարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում