Միջազգային

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ընդունել է Մուհամմադ Շտայեի գլխավորած կառավարության հրաժարականը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «WAFA» պաղեստինյան գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ Աբբասն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Շտայեն և նրա գլխավորած կաբինետը կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմի հաստատումը։ Գործակալությունը նշում է, որ Շտայեն հրաժարականի դիմում է ներկայացրել Աբբասին փետրվարի 26-ին:

Փետրվարի 26-ի առավոտյան Շտայեն հայտարարել էր իր հրաժարականի մասին և ընդգծել, որ, իր կարծիքով, իր գործունեության ընթացքում իր ղեկավարած կառավարությունը կարողացել է հավասարակշռության հասնել քաղաքացիների պահանջների և Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջև՝ չնայած մարտահրավերներին, որոնք ինքը ստիպված էր դիմակայել Գազայում սրման նոր փուլի լույսի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում