Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը

Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։

«Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը, — ասել է Լյուդմիլա Նավալնայան։

Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։

Փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսանքից հետո նա իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, բժիշկները կես ժամից ավելի փորձել են վերակենդանացնել նրան: Նրա մահվան հստակ պատճառները հայտնի չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am